Կազմակերպության մասին

Businex

«Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015թ. օգոստոսի 5-ին «Արմհոլդինգ» ՓԲԸ կողմից` հայկական արտահանման խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում: «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ-ն միակն է իր տեսակի մեջ Հայաստանում, որը թեև ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից (Վարկային Կազմակերպության լիցենզիա թիվ 39), սակայն ծառայություններ է մատուցում բացառապես Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց:

Մեր պոտենցիալ հաճախորդներն են Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ երկրներում գործող իրավաբանական անձինք, ինչպես օրինակ՝ կառուցապատող կազմակերպություններ, առևտրական հիմնարկներ, անշարժ գույքով զբաղվող հաստատություններ, տրանսպորտային կազմակերպություններ և այլն: Կազմակերպությունը կարող է իրականացնել ֆինանսական վարձակալություն, ֆակտորինգ և մատուցել այլ ֆինանսական ծառայություններ:

ՄՈՏԵՑՈՒՄԸ

«Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ-ն առաջարկում է բազմատեսակ ֆինանսական ծառայություններ, որոնք հարմարեցված են յուրաքանչյուր երկրի հաճախորդի պահանջներին և մշակված են տվյալ երկիրը կարգավորող իրավական ակտերի առանձնահատկություններին համապատասխան: Ունենալով պրոֆեսիոնալ և գիտակ թիմ`«Էքսպորտ Ֆայնենս»-ը վստահ քայլերով մուտք է գործում միջազգային տնտեսական միջավայր` առաջարկելով մրցունակ ծառայություններ:

 «Էքսպորտ Ֆայնենս»-ը լիցենզավորված է և կարգավորվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:

Առաքելությունը և տեսլականը

Առաքելությունը և տեսլականը

Մեր առաքելությունն է լավագույնս ծառայել մեր հաճախորդներին, գործընկերներին ու մեր համայնքին և բարձրացնել Հայաստանի դերը որպես կայուն և մրցունակ ֆինանսական ծառայություններ արտահանող երկրի:

Մեր հիմնական նպատակն է մատուցել հուսալի ծառայություններ մրցունակ սակագներով և ապահովել հաճախորդների ու գործընկերների սպասարկման լավագույն որակ:

Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը

Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը

Նշանակալից մասնակիցներ

Նշանակալից մասնակիցներ

31.10.2015թ. դրությամբ «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ միակ մասնակիցը հանդիսանում է «Արմհոլդինգ» ՓԲԸ-ն: «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ անուղղակի նշանակալից մասնակիցներ են հանդիսանում «Արմհոլդինգ» ՓԲԸ բաժնետերերը:

Անուղղակի նշանակալից մասնակից
Մասնակցության աղբյուրը
Արմհոլդինգ ՓԲԸ Մասնաբաժին
Սուրիկ Պողոսյան
Արմհոլդինգ ՓԲԸ Բաժնետեր
21.05263331%
Վարդանյան Վարդան
Արմհոլդինգ ՓԲԸ Բաժնետեր
19.73683345%
Սերգեյ Մանուկյան
Արմհոլդինգ ՓԲԸ Բաժնետեր
19.73683345%
Ռազմիկ Չիտչյան
Արմհոլդինգ ՓԲԸ Բաժնետեր
13.15789993%
Հովհաննես Գասպարյան
Արմհոլդինգ ՓԲԸ Բաժնետեր
13.15789993%
Գոռ Բարոյան
Արմհոլդինգ ՓԲԸ Բաժնետեր
13.15789993%

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ-ն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում և չունի փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներ՝ ընկերությունը չի հրապարակում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի 25-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը:

Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը

Սույն Կանոնադրությունը հանդիսանում է «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունեվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Վարկային Կազմակերպություն») հիմնադիր փաստաթուղթը, որի դրույթները պարտադիր են Վարկային Կազմակերպության բաժնետերերի և կառավարման մարմինների համար:

Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը

Սույն Կանոնադրությունը հանդիսանում է «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունեվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Վարկային Կազմակերպություն») հիմնադիր փաստաթուղթը, որի դրույթները պարտադիր են Վարկային Կազմակերպության բաժնետերերի և կառավարման մարմինների համար: