Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում:
ՖՀՀ-ն գործում է 2009թ.-ի հունվարի 24-ից, ստեղծվել Է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:
Հաշտարարի գործունեության նպատակներն են ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:
ՖՀՀ-ն աշխատում է ամեն օր ժամը 09:00 - 18:00, բացի հանգստյան և տոն օրերից: Այցելությունների համար նախապես պայմանավորվելը պարտադիր չէ, իսկ կոնկրետ պահանջը քննող մասնագետի հետ հանդիպելու համար կարող եք նախապես պայմանավորվել` ուղղակիորեն զանգահարելով նրանց:
Ընդմիջման ժամն է` 13:00 - 14:00
Հաշտարար՝ Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+374 60) 70-11-11
Ֆաքս` (+374 10) 58-24-21
Էլ. փոստ` info@fsm.am